Հայտնի են US Open-ի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի երկու մասնակիցները


14:56 , 7 սեպտեմբեր, 2016

US Open-2016-ում Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին 6:0, 6:2 հաշվով հաղթանակ է տարել Լատվիան ներկայացնող Անաստասիա Սեվաստովայի նկատմամբ:

Հայտնի է դարձել, որ քառյակ է մտել նաև մրցաշարի երկրորդ համար Անժելիկա Կերբերը: Գերմանուհին 7:5, 6:0 հաշվով պարտության է մատնել իտալուհի Ռոբերտա Վինչիին: Վոզնյացկին ու Կերբերը կհանդիպեն կիսաեզրափակիչում:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերը կազմել են Սերենա Ուիլիամսն ու Սիմոնա Հալեպը, Անա Կոնուհն ու Կարոլինա Պլիշկովան: