21:44 , 15 փետրվար, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Որքան տհաճ է մամուլում տեսնել, որ Հրանտ Բագրատյանի շտաբն ու ՀԱԿ տարբեր գործիչներ, իրար վրա ցեխ են շպրտում, իրար մեղադրում հանձնաժողովներում տեղեր ծախելու, դավաճանելու, փախչելու, պայքարից հետ կանգնելու, ինքնագլուխ գործելու… Շատ ավելի տհաճ է տեսնել, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ, անտեսելով իրենց մասնագիտական պարտքն ու սկզբունքները, «ծառայություններ են մատուցում» այս կամ գործիչներին կամ ուժերին: Քաղաքական պայքարի որոշակի փուլերում մարդիկ մոռանում են, թե հանուն ինչի են պայքարում, ինչ նպատակներ հետապնդում ու ինչի են «քացի տալիս» այն մարդկանց, ում հետ տարիներով պայքար են մղել, նույն նպատակի ծառայել (համենայնդեպս այդպես է ենթադրվում): Եվ պատահական չէ, որ պայքարի այս փուլում և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Հրանտ Բագրատյանն ավելի շատ հարված ստանում են թիկունքից, քան իրենց հիմնական մրցակցից: Ստացվում է, որ «խաղում» հաղթանակ գրանցելու համար նրանք նախևառաջ պետք է ապահովագրեին իրենց թիկունքը, ինչը որոշ իրավիճակներում նկատելիորեն անպաշտպան է թվում: