Ո՞վ է Ռիհաննայի և Քեթի Փերրիի կռվի պատճառը


23:07 , 15 փետրվար, 2013

Դեռ աշնանն ամերիկյան մամուլը տարածեց տեղեկություն մոտ ընկերուհիներ Քեթի Փերիի և Ռիհաննայի «տուրուդմբոց սարքելու» մասին, քանի որ վերջինս կրկին սկսել է հանդիպել իր նախկին ընկերոջ՝ Քրիս Բրաունի հետ:

Ռիհաննան և Քրիսը բաժանվել էին, քանի որ վերջինս ծեծի էր ենթարկել երգչուհուն: Սա շատ լուրջ պատճառ համարելով` Քեթին չի կարողանում ընդունել և հասկանալ իր ամենամոտ ընկերուհու պահվածքը և իրանց հարաբերություններին վերջակետ է դրել:

ԶԼՄ-ները գրում են, որ վերջերս կայացած Grammy մրցանակաբաշխության ժամանակ նախկին ընկերուհիները միմյանցից բավականին հեռու են նստել: Դրա մասին հոգացել էր Փեթի Քերին, ով նման խնդրանքով դիմել էր միջոցառման կազմակերպիչներին: