Դևիդ Լինչի հոգեբանական թրիլերը գլխավորել է XXI դարի լավագույն ֆիլմերի վարկանիշը


06:22 , 7 սեպտեմբեր, 2016

Image resultՀայտնի ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվ» (2001) հոգեբանական թրիլերը 21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցուցակում գրավել է առաջին տեղը: Վարկանիշը կազմել է BBC Culture-ը՝ 36 երկրներից 177 կինոքննադատների հարցման արդյունքում, հայտնում է The Guardian-ը:

Թոփ-100-ում երկրորդ տեղը գրավել է hոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի «Սիրային տրամադրություն» (2000) ֆիլմը, իսկ երրորդ տեղում է Պոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» (2007) դրաման:

Հարյուրամյակի թոփ-10 լավագույն ֆիլմերն են.

1. «Մալհոլանդ Դրայվ» (Դևիդ Լինչ, 2001)
2. «Սիրային տրամադրություն» (Վոնգ Կարվայ, 2000)
3. «Նավթ» (Պոլ Թոմաս Անդերսոն, 2007)
4. «Ուրվականներից քշվածները» (Հայաո Միյաձակի, 2001)
5. «Մանկություն» (Ռիչարդ Լինկլեյտեր, 2014)
6. «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (Միշել Գոնդրի, 2004)
7. «Կյանքի ծառը» (Թերենս Մալիկ, 2011)
8. «Մեկ և երկուս» (Էդվարդ Յանգ, 2000)
9. «Նադերի և Սիմինի բաժանությունը» (Ասգար Ֆարհադի, 2011)
10. «Այստեղ ծերունիների տեղը չէ» (Ջոել և Իթան Քոեններ, 2007)