Այս կինը սելֆի արեց ամուսնու մահանալուց անմիջապես հետո. Այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ մեկ տարի անց, կապշեցնի ձեզ (photo,video)


02:35 , 7 սեպտեմբեր, 2016

Ջասթին Մակկեյբի ամուսինը՝ Ջոն Պոլը, ինքնասպան է եղել անցյալ տարի: Տղամարդն այդ քայլին է դիմել, քանի որ չի կարողացել համակերպվել մոր մահվան հետ: Երեք ամիս շարունակ այրի կինը սգի մեջ էր և գրեթե չէր շփվում արտաքին աշխարհի հետ:

Այդ ժամանակ Ջասթինի ընկերները առաջարկեցին նրան իրենով զբաղվել, իրեն կարգի բերել, որպեսզի մի փոքր մոռանա իր վշտի մասին:

Ջասթինը հայելու առջև սելֆի արեց և հասկացավ, որ փոփոխություններն իրեն անհրաժեշտ են: Այրի կնոջ համար այդ լուսանկարն իսկական մոտիվացիա էր. նա վերանայեց իր սննդակարգը և սկսեց սպորտով զբաղվել:

Մեկ տարի շարունակ նա ամեն օր լուսանկարվում էր հայելու առաջ, որպեսզի տեսներ իր մարմնի վերափոխումը, իսկ հետո սելֆիներից մի տեսանյութ էր պատրաստել։

Նայե՛ք մինչև վերջ. Ջասթինին անհնար է ճանաչել:

  .