Էրդողանը Չինաստանում կրկին հանդիպել է Օբամային և Պուտինին


21:09 , 6 սեպտեմբեր, 2016

Obama-and-ErdoganAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադառնալուց առաջ երկրորդ անգամ հանդիպել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Քալընի խոսքով` հանդիպումներում քննարկվել են Սիրիայում տիրող իրադրությունը: Էրդողանը հորդորել է անհապաղ կյանքի կոչել հրադադարի ռեժիմը Հալեպում:

Ավելի վաղ Չինաստանում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում Էրդողանն արդեն հասցրել էր մեկ անգամ հանդիպել Օբամային և Պուտինին: