10 դերասաններ, որոնք հրաժարվել են իրենց երազանքների դերից


22:10 , 6 սեպտեմբեր, 2016

Իհարկե, հարկավոր չէր նման բան անել, սակայն ինչ գիտես, թե ինչ կպատահի վաղը: Ցույց են տալիս սցենարը և պահի ազդեցության տակ չես կարողանում հասկանալ դրա հրաշալիությունը:

 

Շոն Քոներին՝ Գենդալֆի դերում

Օղակների տիրակալը, 2001

Այս դերի առաջին թեկնածուն Շոնն էր: Ամեն դեպքում, առաջինը նրան էին առաջարկել: Հրաժարվել է, քանի որ գիրքը չէր կարդացել և սցենարից ոչինչ չէր հասկանում, հակառակ դեպքում մեծ գումարներ կարող էր աշխատել, որը նրա փոխարեն արեց Յեն Մաքքելենը:

 

Բյորթ Ռեյնոլդսը՝ Հան Սոլոյի դերում

Աստղային պատերազմներ. նոր հույս, 1977

70-ականներին Բյորթն ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասաններից մեկն էր: Իսկ այժմ նա ափսոսում է, որ 1977 թ. հրաժարվել է Հանա Սոլոյի դերից: Դերն ստացավ Հարիսոն Ֆորդը, իսկ Բյորթը մեկ անգամ էլ սխալվեց այն ժամանակ, երբ հրաժարվեց Ջեյմս Բոնդի դերից:

 

Լեոնարդո դի Կապրիոն՝ Էնակին Սքայուոքերի դերում

Աստղային պատերազմներ. ծաղրածուների հարձակումը, 2002

Լեոնարդոն այնքան էլ լուրջ չի վերաբերվում այն ֆիլմերին, որոնցից Օսկար շահել չի կարող: Էնակինը դրամատիկական դեր էր, իսկ դի Կապրիոն այն ավելի ազդեցիկ կարող էր դարձնել, քան Հեյդեն Քրիստենսենը: Չնայած 2000 թվականին դի Կապրիոն նկարահանվեց «Նյու Յորքի բանդաները» ֆիլմում․ դրա համար նա ներված է:

 

Հյու Ջեքմենը՝ Ջեյմս Բոնդի դերում

Խաղատուն Ռոյալ, 2006

Հյուն հրաժարվեց դերից, քանի որ կարծում էր, թե այն կդառնա իր անձի կերպարը ժողովրդի մտքում, և կկորցնի ապագայի հետ կապված մի շարք հնարավորություններ: Նույն տարում համաձայնեց խաղալ «Իքս մարդիկ» ֆիլմում:

 

Քևին Քոսթները՝ Էնդի Դյուֆրեյնի դերում

Փախուստ Շոուշենկից, 1994

Քևինին առաջարկեցին դերը, սակայն նա ստիպված էր ընտրություն կատարել «Փախուստ Շոուշենկից» և «Ջրային աշխարհ» ֆիլմերի միջև: Նա ընտրեց երկրորդը և շատ փոշմանեց հետագայում: Իսկ պատիվը հասավ Թիմ Ռոբինսոնին:

 

Միշել Փֆայֆերը՝ Կլարիս Ստերլինգի դերում

Ոչխարների լռությունը, 1990

«Ոչխարների լռությունը» ի սկզբանե մռայլ և ծանր ֆիլմ էր լինելու, այդ իսկ պատճառով Միշելը որոշեց կապ չունենալ դրա հետ․ նյարդերն ավելի կարևոր են: Դերը հասավ Ջոջի Ֆոսթերին, իսկ Միշելն այդ ընթացքում նկարահանվեց «Ֆրենկի և Ջոնի» ֆիլմում:

 

Դենիել Դեյ Լյուիսը՝ Արագորնի դերում

Օղակների տիրակալը, 2001

Փիթեր Ջեքսոնը մի քանի անգամ դիմել է Դենիելին այս առաջարկով: Հետաքրքիր է՝ ի՞նչ կստացվեր Լյուիսի մոտ, սակայն Վիգո Մորտենսենի խաղը նույնպես  հրաշալի էր:

 

Մեգ Ռայանը՝ Վիվիանի դերում

Գեղեցկուհին, 1990

Մեգը չէր ցանկանում մասնակցել սեքսիստական պրոյեկտի, փոխարենը Ջուլիա Ռոբերթսը ուղղակի փայլեց այս դերում:

 

Դեյվիդ Շվիմերը՝ գործակալ Ջեյի դերում

Մարդիկ սևի մեջ, 1997

Ինչու՞ Դեյվիդն այդպես էլ մնաց «Ընկերներ» հեռուստասերիալի Ռոսը: Հրաշալի առաջարկ արվեց նրան՝ այս ֆիլմում խաղալու, սակայն նա հրաժարվեց: Իսկ «Ընկերները» ֆիլմում նկարահանվել համաձայնվել է երրորդ անգամից:

 

Դանա Դիլեյնին՝ Քերի Բրեդշոուի դերում

Ամենասկզբում սերիալում նկարահանվել առաջարկվեց գեղեցկուհի Քերիին: Սակայն նա չէր ցանկանում նկարահանվել այնպիսի ֆիլմում, որը հասարակական լայն կարծիք է պահանջում: Նրա փոխարեն դերը ստացավ Սառա Ջեսիկա Փարքերը: