20:30 , 6 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հրապարակվել է «Խոցելի պետությունների ինդեքս»ամենամյա վերլուծական աղյուսակը, որը ներկայացնում է աշխարհի 178 երկրների սոցիալական և տնտեսական կայունության մակարդակը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը`համապարփակ ուսումնասիրության արդյունքում դիտարկվում են ռազմական, սոցիալական, քաղաքական, տնտեսական կայունության 12 ցուցանիշները, այդ թվում`ժողովրդագրական ճնշումները, փախստականների և ներքին տեղահանության ենթարկվածների հարցը, անհավասար տնտեսական զարգացումը, խմբակային բողոքները, աղքատությունը և տնտեսական անկումը, պետական լեգիտիմությունը, հանրային ծառայությունները, մարդու իրավունքներն ու օրենքի պահպանումը, արտաքին միջամտությունները:
Ըստ զեկույցի` 10 ամենախոցելի երկրներն են Սոմալին, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկան, Սուդանը, Եմենը, Սիրիան, Չադը, Կոնգոն, Աֆղանստանը, Հաիթին:
Ամենից քիչ խոցելի 10 երկրներն են Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Կանադան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ