18:08 , 6 սեպտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Լատվիայի ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա երիտասարդի, ով Ռիգայի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանի հասարակական տրանսպորտի կանգառում կեղծ ռումբ է թողել, ինչը հանգեցրել է հսկայական խցանումների, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Կասկածյալի նկատմամբ խափանման միջոց են կիրառել, որը կապված չէ ազատազրկման հետ»,- տեղեկացրել է ոստիկանությունը:
Արարքի պատճառները քննվում են: