Գյումրեցին չի վստահի կրիմինալին


16:51 , 6 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу Հայկական վերածնունդՎերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է: Ի դեպ, Գյումրիում «Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հաստատել է այս տեղեկությունը, նաև նշել էր, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով էլ են մտերիմ։ Այս հայտարարությունից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և «Հայկական վերածնունդի» օգտին։

Հիմա Գյումրիում «Հայկական վերածնունդ»-ը թեժ քարոզչություն է իրականացնում: Նա իր նախընտրական ծրագրում ամրագրել է օրենսդրորեն հարկային արտոնություններ սահմանել Գյումրիում, օրինակ՝ արտոնագրային վճարներից ազատել տնուսույցներին, ատամնաբույժներին, այլ տնտեսվարող սուբյեկտներին եւ ոչ միայն։

Այստեղ գյումրեցիներից շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ մեր այս թեկնածուն նոր հիշեց այդ բարեփոխման մասին, չէ՞ որ նա ԱԺ-ում պատգամավոր է և  որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ լիովին կարող է ցանկացած ժամանակ այս օրենսդրական փոփոխության հարցը Աժ-ում բարձրացնել: Կարելի է ենթադրել, որ Հ. Մարգարյանն այս փոփոխությունը քաղաքական շահերից ելնելով է հիշել և մտցրել իր նախընտրական ծրագրերի մեջ:

Հովհաննես Մարգարյանը և նրա կուսակցական շրջապատը Գյումրիում ակնկալում է փոփոխությունների հասնել այն մարդկանց միջոցով, նկատի ունենք Վարդանիկի շրջապատին, ովքեր Գյումրու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ են: Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին բոլորս էլ հիշում ենք՝ ինչ էր կատարվում Գյումրիում, ինչպիսի սկանդալների մեջ էին հայտնվում հենց քաղաքապետը և իր որդին, ովքեր քաղաքը դարձրել էին իսկական կրիմինալ աշխարհ: Գյումրու այժմյան սոցիալական շատ ծանր վիճակի պատճառները, կարելի է ասել, գալիս են հենց նրա պաշտոնավարման տարիներից: Արժանապատիվ և սկզբունքային գյումրեցուն ամենևին էլ հաճելի չի լինի ավագանու պաշտոնում տեսնել մի մարդու, ով անմիջական բարեկամական կապեր ունի Վարդան Ղուկասյանի հետ: Ավետիս Առաքելյանին իրենց կուսակցական գործունեության մեջ ներառելով՝ «Հայկական վերածնունդը» սխալ ընտրություն է կատարել․ գյումրեցին շատ լավ գիտի՝ ում արժե վստահել և քվե տալ, իսկ ում՝ ոչ: