17:30 , 15 փետրվար, 2013Բա՜, ժողովուրդ ջան, եթե ձեզ թվում ա, թե թուրք ժողովրդի մեծ բարեկամ կոչմանը արժանի ՀՀ կառավարությունը էլ տհաճ անակնկալներ չունի մատուցելու, ապա չարաչար սխալվում եք։ Տիկոյի կանտոռը հիմա էլ ակտիվորեն ձեռնամուխ է եղել առողջության պարտադիր ապահովագրման պռոյեկտը կյանքի կոչելով։
Փաստացի, արդեն մեկնարկել են բանակցությունները ֆինանսների և առողջապահության նախարարությունների միջև և թեև Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ մինչ այս նոր պատուհասին անցնելը անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ ու մեխանիզմներ, ես վախենամ, որ ընտրություններից մի քանի ամիս հետո մեր ենիչերիները որոշեն, որ էդ կառուցվածքներն արդեն կան ու բռնեն, դա էլ փաթաթեն մեր վզներին։
Տո ասա՝ այ հանճարներ, ի՜նչ ենթակառուցվածք, ի՜նչ մեխանիզմ, եթե քո երկրում նվազագույն աշխատավարձը ավելի ցածր ա, քան սպառողական մինիմալ զամբյուղի արժեքը։ Հիմա ի՞նչ, ով չկարանա էդ փողերը տա, պետք ա պառկի, մեռնի՞ (չնայած արդեն էդ վիճակն ա՝ առանց ապահովագրության էլ)։ Տո դուք մի նորմալ բան կանե՞ք, բա խի՞ ձեն չեք հանում, որ հենց էս մասը գլորեք, առողջապահական ծառայությունների գներն էլ եք անգամներով բարձրացնելու, որ հանկարծ մարդու մտքով չանցնի սաչոկություն անել։
Արա, էս ի՜նչ պատուհաս են սրանք, էս խեղճ ժողովրդի ո՞ր մեղքի համար էկան, մեր գլխին ընկան....
Կից նյութը` այստեղ