13:54 , 6 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Հայաստանի հարավ-արևմտյան դիրքերում երեկ պայմանագրային զինծառայող է զոհվել․ այս մասին Tert.am֊-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողին սպանված են գտել մարտական դիրքերից քիչ հեռու: Զինծառայողը Ջերմուկ քաղաքից էր:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս պահին դեպքին առնչվող այլ մանրամասներ հայտնի չեն: