ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է
1. Եթե մտադիր եք ևս քսանհինգ տարի անարդյունք «հեռացի՛ր» գոչել փողոցներում և հրապարակներում, ապա ձեզ բարի երթ:
2.Եթե մտադիր եք ևս քսանհինգ տարի վհատ կամ հայհոյախառն ստատուսներ գրել,ապա դա ձեր իրավունքն է. զբաղվե՛ք դրանով:
3. Եթե մտադիր եք ստեղծել այլ արժեքների վրա հենված Հայաստան և ի զորու եք մի կողմ դնել ձեր ամբիցիաները ու թիմ կազմել նույն նպատակն ունեցողների հետ, ապա կարող եք ներգրավվել 1000+ խմբում և ծանոթանանալ այլ Հայաստանի մանրակերտի նախագծին:
4. Եթե ցանկություն ունեք իրավիճակը նկարագրող նյութեր կարդալը թողնել և դրա փոխարեն մասնակցել իրականությունը որոշող երևույթները պարզելուն ու դրանք հաղթահարելու քայլերի մշակման գործին, ապա կարող եք ներգրավվել Վերելք խմբում։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է