6 միջոց բրենդային պայուսակը կեղծիքից տարբերելու համար (լուսանկարներ)


06:12 , 6 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թանկարժեք բրենդային պայուսակի ձեռքբերումը նման է ավտոմեքենա գնելուն: Դրան հարկավոր է պատասխանատվությամբ մոտենալ և յուրաքանչյուր դետալ ստուգել: Մեզ հաճախ ցանկանում են խաբել և հայտնի բրենդի փոխարեն սովորական կեղծիք հանձնել: AdMe.ru-ն մի քանի միջոց է ներկայացրել, որոնք կօգնեն պաշտպանվել կեղծիք ձեռք բերելուց:

Ուշադրություն դարձրեք դետալներին





Հայտնի բրենդի յուրաքանչյուր մոդել շատ ուշադիր զննում են: Անհարթ կարեր, դուրս եկած թելեր և այլ մանր թերություններ ուղղակի անթույլատրելի են: Նման տիպի բարձր դասի իրերը, որպես կանոն, պատրաստվում են ձեռքով, այդ պատճառով գործարանային թերությունների մասին հեքիաթներին մի հավատացեք:

Ամրակներն ու փականները



Բրենդային իրերի արտադրության ոլորտում մեծ ուշադրություն են դարձնում փականներին, ամրակներին, կոճակներին և այլ զարդերի, որոնք պետք է իդեալական լինեն: Հաճախ դրանց վրա դրվում է սեփական մակնշումը, որը որակի և իրի օրիգինալության վկայականն է:

Պատրաստման նյութը



Հայտնի բերնդերը չոր կաշի չեն կիրառում, ավելի հաճախ  դրանք բարակ, բայց շատ որակյալ նյութեր են: Ներկումը պետք է հարթ լինի, առանց մաշվածությունների: Դրա հետ մետեղ բրենդային պայուսակները լավ ճկվում են և միանգամից վերականգնվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ