Դինքի սպանությունից 9 տարի անց նոր կադրեր են հայտնվել համացանցում


04:19 , 6 սեպտեմբեր, 2016

Image resultԹուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նոր տեղեկություններ են հայտնվել դրա վերաբերյալ։

Դա տեղի է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ հետաքննության շրջանակներում։ Առաջին անգամ ներկայացվել են նոր կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը հանդիպում զինվորականների հետ և ցուցումներ ստանում նրանցից։

Դա մասնավորապես վերաբերում է Ժանդարմերիայի հետախուզական բաժնի 6 աշխատակցի, որոնք կալանավորվել են FETÖ-ի դեմ պայքարի շրջանակներում։

Ստամբուլի ու Տրապիզոնի նահանգների ժանդարմերիայի աշխատակիցները Սամասթի հետ միասին ծրագրել են Դինքի սպանությունը։

Ընդգծվում է, որ ժանդարմերիայի աշխատակիցները Դինքի սպանությունից առաջ «Ակօս» թերթի շենքի մոտ հետախուզություն են իրականացրել։