Վերջին ամիսներին մի շարք ապրանքատեսակների գների նվազմանը զուգընթաց՝ հանրապետությունում նաև որոշակի գնանկում է նկատվել դեղորայքի շուկայում:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 լայն սպառում ունեցող դեղերի գները նվազել են 6.06%-ով։ 30 դեղերի գները նվազել են 7.08%-ով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր):
Այս պահին շարունակվում է դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները, և շուտով ամբողջապես կամփոփվեն արդյունքները:
Կարծում եմ, որ դեղերի գների իջեցումը կենսական նշանակության հարց է: Դրանից կախված՝ կնվազի նաև դեղերի ստվերային շրջանառությունը: