ԴիջիԹեքյան տեխնոլոգիական տոները մեկնարկում են սեպտեմբերի 30-ին


16:27 , 5 սեպտեմբեր, 2016

12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

 

ԴիջիԹեք ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայացնի տեղական և միջազգային շուկայի տեխնոլոգիական նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման տենդենցները:  ԻՏՁՄ-ն մասնավորապես կներկայացնի միության կողմից կատարվող ռազմարդյունաբերական համալիրի աջակցմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների որոշակի արդյունքներ, Զորացրվող զինծառայողների ՏՏ կրթության և զբաղվածության ապահովման ծրագիրը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաև Համակարգերի տեսության/մասնակի բակալավրատի նոր մասնագիտության ներդրման և այլ ծրագրեր:

 

ԴիջիԹեք էքսպոյի հիմնական բաժիններն են

 

ԴիջիԹեքի շրջանակում այս տարի կանցկացվեն.

 

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը կմիավորի տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերությունների ու շուրջ 60 000 այցելուների:

 

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Հեշթեգ՝ #DigiTecExpo16

Հեշթեգ՝ #DigiTecExpo16