21:33 , 5 սեպտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Չինական Meizu արտադրողը պաշտոնապես ներկայացրել է անսովոր մեծ` Meizu Max սմարթֆոնը, որը հագեցած է 6-դյույմանոց էկրանով` գրում է «Կորեսպոնդենտ» լրատվական գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է արտադրողի պաշտոնական կայքէջը, Meizu Max-ը ունի մետաղյա մարմին, կլորացված անկյուններ և մեծ տեսախցիկ: Սարքի բնութագիրը բավականին բարձր է` հաշվի առնելով դրա բյուջետային արժեքը:
Նշենք, որ սմարթֆոնը ստեղծվել է MediaTek MT6755M (Helio P10) հզոր 8 միջուկային միկրոսխեմայի հիման վրա, ունի 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 64 գեգաբայթ ներկառուցված:
Meizu Max-ի մարտկոցը նույնպես բավականին հզոր է` 4100 միլիամպեր/ժամ:
Meizu Max-ի վաճառքի մեկնարկը կտրվի Չինաստանում` սեպտեմբերի 12-ին: Սմարթֆոնի արժեքն է 254 ԱՄՆ դոլար: