300 միավոր գյուղտեխնիկայի արդիականացում ՀՀ-ում


13:30 , 5 սեպտեմբեր, 2016

Image result for գյուղտեխնիկա300 միավոր գյուղտեխնիկայի արդիականացում ՀՀ-ում

Գյուղատնտեսական ոլորտը ՀՀ տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է: Հայաստանի գերակա ճյուղ հանդիսացող այս ոլորտում առկա է թե՛ պետական, և թե՛ օտարերկրյա աջակցություն:

Այս անգամ թիրախում գյուղտեխնիկան էր: Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները:

Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունները ունեն զարգացման դրական միտում և սա հերթական անգամ դրա վառ ապացույցն է: