Երբ քարոզարշավի առանցքային թեման Անդրիաս Ղուկասյանի անալիզներն են...


14:17 , 15 փետրվար, 2013

Ընտրությունները չեն կարող լուրջ ընկալվել, եթե առանցքային թեմաներից մեկը այդ ընտրությունների մասնակից թեկնածուներից մեկի անալիզներն են, որոնք հերիք չի՝ քննարկվում են հանրության կողմից, այլև ամենայն լրջությամբ մեկնաբանվում են նախարարության մակարդակով։ 
Ահա, խնդրեմ, Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք Անդրիաս Ղուկասյանից ոչ մի անալիզ էլ չեն վերցրել ու ոչ մի հետազոտություն էլ չեն արել այդ չվերցրած անալիզների հետ։ Շարունակելով այս հույժ կարևոր պարզաբանումը՝ ԱՆ-ից հայտարարել են, որ Անդրիասի անալիզները վերցրել են ինչ-որ մասնավոր լաբորատորիայից, իսկ իրենց տրամադրել են միայն դրանց արդյունքների կրկնօրինակները...
Հիմա նստած մտածում եմ, թե արդյո՞ք երբևիցե հնարավոր կլիներ, ասենք, ԱՄՆ-ում լսել լուրջ քննարկումներ, ասենք, Օբամայի անալիզների մասին... Գժանոց...

Կից նյութն`այստեղ