Առաջիկա օրերին Հայաստանում անձրև և ամպրոպ կդիտվի


03:18 , 5 սեպտեմբեր, 2016

Image result for անձրև հայաստանումՀայաստանի տարածքում սեպտեմբերի 5-7-ը, առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, և ցերեկային ժամերին առավելագույն՝ +30…+32 աստիճան ջերմություն կդիտվի Վայոց ձորի նախալեռներում, Արարատի և Արմավիրի մարզերում։

Երևանում սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում մինչև 16-18 մ/վրկ արագություն, սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-9-ը ցերեկը մայրաքաղաքում կդիտվի +29…+31 աստիճան ջերմություն։