Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն


01:49 , 5 սեպտեմբեր, 2016

Image result for armenia-denmark fifa 2016ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային ընտրանին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում հյուրընկալվեց Դանիայի հավաքականին:

Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ տանտերերի հաղթանակով: Խաղի միակ գնդակը խփեց Դանիայի հավաքականի ու «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը:

Նշենք, որ 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարողացավ ետ մղել 11-մետրանոցը, որից անմիջապես հետո՝ անդրադարձից կատարված հարվածը: