20:45 , 4 սեպտեմբեր, 2016
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կհանդիպեն երկուշաբթի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահները պայմանավորվել են վաղը հանդիպել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման ձևաչափը հստակեցված չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում անց է կացվում G20-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական տնտեսության կառուցումը»: