Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


20:00 , 4 սեպտեմբեր, 2016

unnamed-(1)ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 3-4-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանի «Քանաքեռ» ՀԷԿ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում` 15 հա, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ մոտ 30 հա, Ջրափի գյուղի մոտակա հանդամասում՝ 95 հա, Կոտայքի մարզի Ակունք գյուղի գերեզմանոցի մոտակայքում՝ 7000 քմ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 110 տան մոտ՝ 6000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղ տանող ճանապարհի մոտ՝ 4000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշե ջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: