Սիրիական բանակը Հալեպի հարավում ազատագրել է ռազմավարական կարևոր տարածքներ


18:00 , 4 սեպտեմբեր, 2016

alalam_635808456273749377_25f_4x3Սիրիայի կառավարական զորքերը և աշխարհազորայինների ջոկատները Հալեպի հարավում գրոհայիններից ամբողջովին ազատագրել են ռազմաօդային ուժերի դպրոցն և թիկունքային ուսումնարանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Բարձրագույն զինվորական հաստատությունները գրոհելու հերթական փուլը սկսվել է կիրակի գիշերը: Դաժան մարտերը շարունակվել են ողջ գիշերը և առավոտյան:

Ներկա պահին ահաբեկիչների վերահսկողության տակ է միայն հրետանային ուսումնարանի մի մասը:

Աշխարհազորայինների «Մախեր» ջոկատի բրիգադային հրամանատարի կարծիքով՝ ռազմաօդային ուժերի դպրոցի և թիկունքային ուսումնարանի ազատագրումը Հալեպը վերջնականապես ահաբեկիչներից ազատագրելու գործում կարևոր ռազմավարական փուլ է: