Գերմանիան ցանկանում է փախստականներին հետ ուղարկել Հունաստան


17:30 , 4 սեպտեմբեր, 2016

080Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է փախստականներին հետագայում Հունաստան հետ ուղարկելու մտադրության մասին, եթե դա եղել է նրանց համար ԵՄ մուտք գործելու առաջին երկիրը:

«Մենք Եվրոպայում շատ բան ենք արել՝ Հունաստանում իրավիճակը բարելավելու համար»,- հայտարարել է դե Մեզյերը սեպտեմբերի 4-ին Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի կարծիքով՝ դա պետք է հանգեցնի որոշակի արդյունքների: