Մերկելը և Էրդողանը G20-ի շրջանակներում քննարկել են Սիրիայի իրավիճակը


16:30 , 4 սեպտեմբեր, 2016

KMO_088197_204802_2_t222_214215Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:

«(Մերկելը և Էրդողանը) քննարկել են Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները, Թուրքիայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի (միգրացիոն) հետագա իրագործումը, ինչպես նաև փոխադարձ մտահոգությունը Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ «քննարկումը եղել է կառուցողական»:

Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը չի հայտնել, թե հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք հարցը՝ կապված Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի խորհրդարանականների այցելության հետ: