Հայաստանում ապրելը իսկապես դժվար է. խախտված ու այլասրված է մեր անձնական տարածքը բառի բուն ու փոխաբերական իմաստով


18:00 , 4 սեպտեմբեր, 2016


Image result for հասարակությունՀայաստանում ապրելը իսկապես դժվար է, բայց ոչ սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պատճառներով։ Խնդիրը մեր մեջ է՝ խախտված ու այլասրված է մեր անձնական տարածքը բառի բուն ու փոխաբերական իմաստով։

Սկսած երթուղայինում «պաչվելու գայթակղության» հեռավորությամբ դեմ դիմաց կանգնելու մազոխիզմից, մինչև ուրիշի աշխատավարձի չափն իմանալու անհագ ցանկությունը։

ՀԳ. Էսօր լուսաբացից մինչև հիմա արդեն 3 գրեթե անծանոթ մարդ ինձ հարցրել, կամ ավելի շուտ հորդորել են ամուսնանալ։ Ո՞նց ասեմ, որ ձեր գործը չի, բայց չնեղանան ։)))