Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԳՇ պետը. ի՞նչ կարող է դա նշանակել


13:45 , 15 փետրվար, 2013

Հայաստան է ժամանել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետըՀմմմմ, հետաքրքիր ա... Շոյգուի այցից դեռ մեկ ամիս էլ չի անցել, իսկ երեկ արդեն Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ Վալերիյ Գերասիպովը, ով երկօրյա այցի շրջանակներում բանակցելու է ռազմական համագործակցության բոլոր ուղղությունների շուրջ ՀՀ ՊՆ-ից իր կոլեգաների հետ։
Ի՞նչ խոսք, ողջունելի եմ համարում, որ Ռուսաստանը 20 տարի հետո նոր հիշել ա, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք ու հատկապես ռազմական ոլորտում, բայց ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք այս ակտիվացումը զուտ «խղճի արթնացման» հետ է կապված։
Անձամբ ես կասկածում եմ ու կապում եմ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետ՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս։ Մասնավորապես, վերջերս աննախադեպ շատացել են օտարերկրյա փորձագետների վերլուծականները, որոնք հանգում են այն եզրակացությանը, որ Արցախյան նոր պատերազմը գնալով ավելի հավանական է դառնում, որովհետև խախտվել է ուժերի պարիտետը, իսկ մյուս կողմից էլ թուլացել են Ալիևի դիրքերը իր սուլթանատում ու կա էական հավանականություն, որ Ալիևն՝ իր իշխանությունը պահելու համար, կարող է, այնուամենայնիվ, դիմել ռազմական արկածախնդրության, որն անկանխատեսելի արդյունքներ ունի։
Մյուս կողմից, վերջին շրջանում սկսել են շրջանառվել խոսակցություններ, որ Ռուսաստանը փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշում հասունացնել, համաձայն որի` Սիրիա պետք է մուտք գործեն խաղաղապահ ուժեր, ընդ որում` այդ ուժերը պետք է լինեն ՀԱՊԿ անդամ երկրներից և այդ դեպքում բնական է, որ Ռուսաստանը խի՜ստ շահագրգռված է, որ նման սցենարի իրականացման դեպքում ինքը միայնակ չլինի այդ առաքելության մեջ։

Կից նյութն`այստեղ