25 տարի է անցել, սակայն դեռևս բանավիճում ենք՝ Արցախն անկա՞խ է, թե՞ ՀՀ-ի մաս


19:15 , 3 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу ԱրցախՀայաստանում փորձագիտական (մասնավորապես՝ քաղաքագիտական և իրավագիտական) շրջանակները դեռևս միասնական մոտեցում չունեն մեր արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր առանցքային հիմնախնդիրների հետ կապված: Դրա վառ և ցավոտ օրինակներից մեկը թերևս Արցախի անկախության հիմնախնդիրն է: 25 տարի է անցել, սակայն դեռևս բանավիճում ենք՝ Արցախն անկա՞խ է, թե՞ ՀՀ-ի մաս:
Կարծիք կա, որ այդ անորոշությունը ժամանակին թողնվել է դիտմամբ՝ մեր դիվանագետներին մանյովրելու լրացուցիչ հնարավորություն տալու համար (դրա արդյունավետության մասին դատեք ինքներդ):
Հաշվի առնելով բանակցային գործընթացի և որոշ միջազգային դերակատարների ակտիվացումը՝ կարծում եմ անհրաժեշտ է կողմնորոշվել և դուրս բերել հիմնավորված և քննադատությանը դիմացող այն միասնական մոտեցումը, որը պետք է ներծծված լինի նաև մեր բանակցային դիրքորոշման մեջ:

#Արցախ_բիզիմդիր