Երգը չէր ստացվում, դրա համար էլ Քարիմովի մահվան լուրն այսքան ժամանակ թաքցնում էին


16:23 , 3 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу քարիմովՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան լուրն այսօր վերջապես հաստատվեց: Այն, որ Քարիմովը մահացել է շատ ավելի վաղ, գիտեն բոլորը: Սակայն թե ինչու այդ լուրը հայտնեցին այսքան օրեր անց՝ տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ: Ոմանց կարծիքով այդ լուրն իսկական խուճապ կառաջացներ, եթե այդ մասին հայտարարվեր միանգամից: Ուստի հասարակությանը աստիճանաբար նախապատրաստելու համար ժամանակ էր պետք: վերլուծաբանների մյուս մասի կարծիքով էլ այդպես արվեց, որպեսզի այս ընթացքում իշխանությունը կողմորոշվեր Քարիմովի հավանական իրավահաջորդի հարցում: Եվ միայն նրա դուստրը պարզություն մտցրեց այս խառնաշփոթի մեջ, երբ այսօր, հոր մահվան լուրն ի աշխարհ տարածելուց երկու ժամ անց համացանց ներբեռնեց արդեն ձայնագրված, ձայնադրված ու անգամ տեսահոլովակի վերածված սիրելի հոր հիշատակին գրված իր նոր երգը: Հիմա այլևս ոչ մի կասկած ու տարակուսանք չկա, որ Քարիմովի մահվան լուրը նրա մահից 10 օր հետո աշխարհին հայտնելու միակ պատճառն այն էր, որ Գյուլնարայի մուսաները լքել էին նրան և ոչ մի կերպ չէր ստացվում երգ գրել: Այս հարցում Գյուլնարան խոշոր հաշվով զիջեց իր ադրբեջանցի ՛՛բախտակից՛՛ Լեյլա Ալիևային, որն իր սիրելի պապիկի հիշատակին նվիրված երգը հասցրել էր գրել պապիկի մահից հինգ րոպե առաջ...