13:02 , 15 փետրվար, 2013
Ընենց տպավորություն ունեմ, որ էս երեկվա Ֆեյսբուքն ա, ոչ մի թարմ նյութ չգտա... Խի՞ չեք թարմացրել, արա՜. ըտենց է անում, որ խիյարը թարս ա ուզում բուսնի:
-...........
-Էս ի՞նչ: Չկա՞ էդ կողմերում մեկն` ասի, որ եկել-մտել ես Ֆեյսբուք, թարմացում ես պահաջում, որ ի՞նչ անես: ճճճ
Հետո էլ ասում են՝ ընտրությունները մրցակցային չեն. տեսա՞ք՝ ոնց թարմացաք:
Բա էն մի տեխնոլոգիան` ադրբեջաներեն խոսելու. հրես որ, միջազգային զեկույցներում կգրվի առ այն, որ` այն պահին, երբ սոցիալական լուրջ ընդվզումներ էին ընթանում նավթային հումքով ուժեղ հարուստ բռնապետական Ադրբեջանում, ուր հայերի մասին ազատ կարծիք հայտնելու համար գրողի ականջի համար բարձր սակագին էր նշանակվում, նույն պահին` մարդկության օրրան, Նոյյան բիբլիական Հայաստանում անչափ մեծ աուդիտորիայում հնչում է ադրբեջաներեն լեզու` վարդենիսցի մի ծեր գյուղացու կողմից, ու դահլիճը ծիծաղով է ընդունում դա, իսկ այնտեղ առկա նախագահի թեկնածո՜ւն ոչ թե ականջի գի՜ն է նշանակում, այլ` հանդուժողականության անսահմանությամբ ասում է` մի թարգմանեք, հասկանում եմ մեր թշնամու լեզուն:
Այն էդ ժամանակ կիմանաք, թե իսկակականից թարս խիյարը ոնց է բուսնում:
Թե չեք թարմացել, ասեք` դեռ շարունակեմ:ճ