Ղրիմի ժողովուրդը կայացրել է իր որոշումը. Պուտին


13:30 , 3 սեպտեմբեր, 2016

պուտինAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է, որ Ղրիմի պատկանելության հարցը փակված է և վերադարձ դեպի նախկին համակարգ  չի լինի:

«Վերադարձ նախկին  համակարգին ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի»,- ընդգծել է նախագահը:

Նշենք, որ արևմտյան առաջնորդները 2014-ի գարնանը Ռուսաստանին Ղրիմի բռնակցումից հետո բազմիցս հայտարարել են Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին: