Մեսսին բաց կթողնի Վենեսուելայի դեմ խաղը


12:50 , 3 սեպտեմբեր, 2016

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին  չի մասնակցի Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Վենեսուելայի ընտրանու դեմ խաղին: Այս մասին տեղեկացնում է BCC-ն:

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ուրուգվայի դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր արգենտինացիների հաղթանակով: Միակ գոլը խփել էր հենց Մեսսին: