Մահափորձ Պարագվայի նախագահի դեմ


12:40 , 3 սեպտեմբեր, 2016

պարագվայAraratnews.am-ը գրում է.

Պարագվայի անվտանգության ծառայությունները   աշխատում են արտակարգ ռեժիմով: Մահափորձ է կատարվել Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի դեմ` այս մասին տեղեկացրել է թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Ուգո Վերան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեզ մոտ տագնապի կարմիր մակարդակ է: Բրազիլիայից եկած մարդասպանները գտնվում են մեր երկրում, որպեսզի մահափորձ կատարեն նախագահ Կարտեսի դեմ»,- ասել է նա, ընդգծելով, որ հարձակման թիրախ կարող են դառնալ նաև նախագահի բարեկամները կամ իր կաբինետի անդամները: