Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ խաղը


11:20 , 3 սեպտեմբեր, 2016

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Դանիայի ընտրանու դեմ խաղը: Այդ մասին հայտնում է հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Կիսապաշտպանը բուժզննում է անցել չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ, որի ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից 10 օր:

Հիշեցնենք` Հենրիխը վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական հանդիպման ժամանակ: