Յոթ պատգամ ուսուցիչներին


10:31 , 3 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу ուսուցիչ1. Երբեք պետք չէ հեղինակավոր տեսքով սեփական մտքի գերազանցությունն ի ցույց դնել:

2. Որեւէ ձեւով չհարկադրեք հավանություն տալու ձեր ասածներին ու դատողություններին:

3. Առիթ մի ստեղծեք, որ սովորողը կարծի, թե հավակնություն ունեք իրենից ավելի խելոք ու խելացի երեւալու:

4. Պաշտպանեք սեփական կարծիքը, ցույց տալով, որ այն անչափ կարեւոր է ձեզ համար, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ եք խորհել դրա մասին:

5. Հնարամտություն է պետք շոշափվող նյութն ամբողջությամբ չսպառել եւ հնարավորություն տալ դրա մեջ բացահայտումներ անելու:

6. Խուսափեք ձեր մասին երկար խոսելուց եւ անդադար ձեր կյանքից օրինակներ բերելուց:

7. Ի նկատի ունեցեք, որ դասը որքան էլ ոգեշունչ լինի, ձեր կարծիքով անչափ կարեւոր ու հետաքրքիր՝ հավասարապես չի կարող հետաքրքրել բոլորին: Հարգանք մատուցեք նաեւ պերճախոս լռությանը: