Կյանքը գերեզմանոցում (9 ֆոտո)


11:35 , 15 փետրվար, 2013

Չնայած որ գերեզմանները նախատեսված են մեռյալների համար, Սերբիայի հարավի Նիշ քաղաքի 43-ամյա բնակիչ Բրատիսլավ Ստոյանովիչը (Bratislav Stojanovic) բնակության վայր է ընտրել գերեզմանը:
Նա երբեք չի ունեցել մշտական ​​աշխատանք: Նախկինում նա ապրել է լքված տներում, բայց մոտ 15 տարի առաջ բնակություն է հաստատել քաղաքի հին գերեզմանատանը: Ուրիշ անօթեւան մարդիկ մի քանի անգամ խլել են իր ժամանակավոր կացարանը, եւ նա որոշել է գտնել մի տեղ, որտեղ ոչ ոք չէր խանգարի նրան, նույնիսկ ոստիկանությունը:

«Սկզբում ես քնում էի գերեզմանոցում բաց երկնքի տակ, բայց քանի որ ցուրտ էր, ես որոշեցի բաց գերեզմանում փորձել: Բետոնե սալաքարը բաց էր, այդ պատճառով ես գնացի ներս»,- ասում է Բրատիսլավ Ստոյանովիչը, անօթեւանների կյանքը շատ դժվար է, եւ այն ամենը ինչի կարիքը կա նա գտնում է փողոցների աղբարկղերում: 
Թեեւ նա բոլորովին չի բողոքում իր կյանքից եւ գնահատում է այն քիչը, ինչ ունի.