Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է


10:39 , 15 փետրվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Փետրվարի 15-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: