01:49 , 2 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Լեհաստանի Պոզնան քաղաքում օգոստոսի 23-ին 85 տարեկան հասակում մահացել է գերմանացի տնտեսագետ Ռեյնհարդ Զելտենը, ով 1994 թ-ին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Զելտենը ծնվել է 1930-ին Բրեսլաու (ներկայում` լեհական Վրոցլավ) քաղաքում: Երկրորդ աշխարհամարտից հետո սովորել է Ֆրանկֆուրտի համալսարանում: Պրոֆեսոր է եղել Բեռլինի, Բիլեֆելդի, Բոննի համալսարաններում:
Նոբելյան մրցանակը Զելտենը կիսել է հունգար-ամերիկացի հետազոտող Ջոն Հարսանիի և ամերիկացի Ջոն Նեշ կրտսերի հետ: Նա դարձել է առաջին գերմանացի տնտեսագետն, ով նման մրցանակի է արժանացել: