Ունիվերսալ բալասան, որը կօգնի նույնիսկ հիպերտոնիայի դեպքում


00:25 , 2 սեպտեմբեր, 2016

Ունիվերսալ բալասան, որը կօգնի նույնիսկ հիպերտոնիայի դեպքումBarometer.am-ը գրում է.

Կարմիր բազուկի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն, այս բանջարեղենը մաքրում է արյունը՝ հեշտացնելով լյարդի աշխատանքը, կարգավորում է աղիների աշխատանքը և, վերջապես, բարձրացնում է հեմոգլոբինը:

Ներկայացնում ենք բազուկից պատրաստվող ըմպելիքի բաղադրատոմս, որը կմաքրի ձեր օրգանիզմը բոլոր ավելորդ բաներից և կստիպի բոլոր օրգաններին աշխատել՝ առանց խափանումների:

Հարկավոր է.

Բազուկը մաքրեք և կտրատեք մանր մասերի, այնուհետև ստացվածը տեղավորեք ապակյա ամանի մեջ, վրայից ավելացրեք ջուրը, շաքարավազը և հացի կեղևը: Ամանը ծածկեք ծակոտիներով կտորով և այդպես թողեք 3-4 օր, որից հետո ստացված մասսան քամեք, հեղուկը լցրեք ապակյա շշի մեջ և պահեք սառնարանում: 

Ստացվածը կարելի է բազուկի կվաս անվանել: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար հանքանյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել հիպերտոնիայի դեմ, ինչպես նաև՝ B խմբի վիտամիններ, PP և C վիտամիններ: Ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2-3 անգամ՝ ուտելուց հետո:

Այս ըմպելիքը հնուց ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, կարճ ժամանակ օգտագործելուց հետո կզգաք, որ ձեր օրգանիզմը անհամեմատ ավելի լիցքավորված և ուժերով լի է:

Առողջ եղե՛ք: