Անտունները և նրանց չիրականացած երազանքները՝ մեկ նկարում


22:35 , 1 սեպտեմբեր, 2016

Իր նոր՝ «Արքայազնը և մուրացկանը» ֆոտոնախագծի համար Սան-Ֆրանցիսկոյից լուսանկարիչ Հորիա Մանոլաչեն ծանոթացել է անտունների հետ, իմացել նրանց կյանքի պատմությունները և յուրաքանչյուր մարդուց 2 լուսանկար արել: Առաջինում նրանք հենց այնպիսի տեսք ունեն, ինչպիսին կան իրականում: Իսկ երկրորդում այնպիսինն են, ինչպիսին միշտ երազել են լինել: Լուսանկարիչը գումար է հավաքում, որպեսզի գիրք ստեղծի այդ լուսանկարներով և անտունների կյանքերի պատմություններով: 

Նախագծի նպատակն է այս բոլոր պատմությունները մարդկանց լսելի դարձնել: