Արևմտյան երկրներում այդպիսի վարքագծի համար լրագրողը երևի անմիջապես աշխատանքից կազատվեր
18:00 , 1 սեպտեմբեր, 2016
Պետրոս Ղազարյանը արդեն երկրորդ հաղորդումն է Նիկոլին համառորեն «դու»-ով է դիմում: Ու դա այն պարագայում, երբ Նիկոլը իրեն «դուք»-ով է պատասխանում: Երևի ինքնահաստատվելու փորձ է: Ենթադրում եմ, որ Նիկոլի լրագրող ժամանակներից իրար ճանաչում են, բայց ամեն դեպքում շատ տհաճ տպավորություն է թողնում նպան պահվածքը: Հասարակ լրագրողական էթիկայի հարց է: Արևմտյան երկրներում այդպիսի վարքագծի համար լրագրողը երևի անմիջապես աշխատանքից կազատվեր: