Անդրեասը մի օր կպահանջի Քիմ Քադաշյանը ղեկավարի երկիրը


16:30 , 1 սեպտեմբեր, 2016

Image result for ԱնդրեասԱնդրեասը մի օր կպահանջի Քիմ Քադաշյանը ղեկավարի երկիրը

Անդրեաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, թե հանրությանը պետք է տրվի չորս հարցերի պատասխան: Հետաքրքական է, որ Անդրեասը իր առաջ քաշած հարցերի պատասխաններից մեկում նշում է, թե անհրաժեշտ է համարում, որ Շառլ Ազնավուրը ղեկավարի պետությունը արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև նա վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար:

Ղուկասյանի հայտարարությունը զարմանքի տեղիք է տալիս, քանի որ գոյություն ունի սահմանադրություն և երկրի ղեկավարումը տեղի է ունենում օրենքների և սահմանադրությանը համապատասխան նախատեսված ընթացակարգերով:

Հասկանալի է, որ Ղուկասյանը փորձում է ժողովրդահաճո հայտարարություններ անել` հոլովելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունը, ով հարգանք է վայելում թե մեր երկրում, թե նրա սահմաններից դուրս: Բոլորն էլ կարող են նման ժողովրդահաճո հայտարարություններ անել: Օրինակ ինչ-որ մեկն էլ կարող է վեր կենալ ու պահանջել, որ Քիմ Քարդաշյանը ղեկավարի մեր երկիրը: