Թե ինչպես է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խուսափում պատասխանել Երևանի ՋԷԿ-ի պարտքի մասին հարցից


16:15 , 1 սեպտեմբեր, 2016
Ազատության լրագրողը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից փորձում է պարզել, թե ինչպես և ինչի պատճառով է կուտակվել Երևանի ՋԷԿ-ի մի քանի տասնյակ մլն դոլարի պարտքը և արդյո՞ք այդտեղ չարաշահումներ ու կոռուպցիոն ռիսկեր չկան։
Նախարարը համառորեն փորձում է խուսափել պատասխանից՝ հարցը ուղղորդելով ուրիշ հասցեատիրոջ, ու ձեռքի հետ ասում ասում.
"Ես ընդամենը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն եմ։ Նման հարցերի համար կան համապատասխան մարմիններ, որոնց կարող եք դիմել։ Եթե ես սկսեմ զբաղվել նման հարցերով, ես էներգետիկայի զարգացման գործերով չեմ հասցնի զբաղվել":
Սա նույնն է, եթե ձեր մեքենան սկսի չափազանց շատ բենզին ծախսել, ու դուք փոխանակ պատճառը պարզեք՝ բաքը ստուգեք կամ հետևեք, թե ինչ-որ մեկը թաքուն բենզին չի՞ գողանում, սկսեք գումար հայթայթել` բենզինի ծախսի տակից դուրս գալու համար։ Պարտք անեք, տան եղած-չեղածը ծախծխեք...
Ու դա էն դեպքում, երբ գիտեք, որ ձեր կողքի հարևանը գողության հետ սեր ունի։
Դրա համար էլ ունենք էն, ինչ ունենք։