15:30 , 1 սեպտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա մերձավորները Թուրքիայում կորցրել են 12 մլրդ դոլար արժողությամբ անշարժ գույք:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կառավարության անդամ Մեհմեդ Օզհասեքին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Քաղաքաշինության նախարար Մեհﬔթ Օզհասեքիի խոսքով` Թուրքիայի գանձարանին են անցել գյուլենականների վերահսկողության տակ գտնվող 2514 օբյեկտներ: