Այ սենց «հյուրընկալ» ու «թասիբով» ազգ ենք մենք


00:49 , 15 փետրվար, 2013

Մեր ներքևի հարևանները ներգաղթյալ սիրիահայեր են: Մի քանի ամիս է, ինչ եկել են նրանք Հայաստան ու արդեն հասցրել են հայերին ճանաչել ամենավատ կողմերով: Տան տիկինը էսօր մեր տանը մամայիս հետ զրուցելիս պատմել է, թե ինչպես են իրեն փորձել Երևանի կենտրոնում կողոպտել, իսկ իր 20-ամյա աղջկան, ով, ի դեպ, նշանված է, Հրապարակում ինչ-որ ջահելներ մոտեցել են ու ցանկացել խոսեցնել` պահանջելով իր կամ գոնե ընկերուհու համարը տալ, վերջում էդ աղջիկը, որ տեսել է պրծում չկա դրանցից, դիմել է ոստիկաններին, որ կարողացել է ազատվել 5 չբավարարված լակոտ-լուկուտներից... Այ սենց «հյուրընկալ» ու «թասիբով» ազգ ենք մենք!!!