Նոր ուսումնական տարում Արցախի դպրոցներ կհաճախեն շուրջ 2636 առաջին դասարանցի


13:40 , 1 սեպտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ Արցախի դպրոցներ մուտք գործեցին 2636 առաջին դասարանցիներ:

Այս մասին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ հստակեցնելով, որ սա դեռեւս նախնական ցուցանիշն է:

«Արցախն այս տարի ավելի քիչ առաջին դասարանցի կունենա՝ ի համեմատ նախորդ տարվա աննախադեպ ցուցանիշի՝ 2824: Ճիշտ է, այս տարի համեմատաբար ավելի քիչ են առաջին դասարանցիները, սակայն տարիների ընթացքում մենք մշտապես պահպանել ենք միջին թիվը՝ շուրջ 2600-2700 առաջին դասարանցի»,-նշեց ԼՂՀ ԿԳ փոխնախարարը: