Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ


09:30 , 1 սեպտեմբեր, 2016

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Հետազոտությունը հրապարակվել է The BMJ պարբերականում: Գլուտաթիոնը հակաօքսիդանտ է, որը մտնում է մաշկի սպիտակեցման համար հայտնի պրեպարատների կազմում:

Հաճախ այդպիսի միացություններով ներարկումներ են կատարում գեղեցկության սրահի աշխատակիցները, որոնք չունեն բժշկական հատուկ կրթություն:

Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներարկումների չարաշահումը ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ: Մասնավորապես, դա կարող է ախտահարել նյարդային համակարգը, երիկամներն ու լյարդը, առաջացնել նաև քաղցկեղ: