Մեր առողջությունը վտանգող, մեր անտառները հատող ընկերությունը ազգային արժե՞ք է ստեղծում


22:35 , 14 փետրվար, 2013

Խորը հիասթափություն ապրեցի, երբ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պաշտոնական թրեյլերի վերջում նկատեցի, թե ինչ ընկերություններ են հովանավորում ֆիլմը:
Թեղուտի հանքավայրը շահագործող ACP ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, կազմում է «Vallex Group» ընկերության մի մասը, որը թունավոր անապատի է վերածել Ալավերդի քաղաքը: Այս իմաստով, վերոնշյալ ընկերությունը վտանգում է մեր ազգային անվտանգությանը և մեր պետության համար անվստահելի գործընկեր է:
«ZCMC» փակ բաժնետիրական ընկերությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության խոշորագույն ընկերություններից է և հանդիսանում է առաջատար հանքարդյունահանող ոլորտում:
Աննորմալ երևույթ է տեղի ունենում՝ մեր առողջությունը վտանգելով, մեր երկրի բնական պաշարները վերացնելով, մեր անտառները հատելով մեր և մեր սերունդների համար ազգային արժեք են ստեղծում (եթե կարելի է ֆիլմը ազգային արժեք համարել): Այլ կերպ ասած՝ ֆիլմը իմիտացիոն բնույթ է կրում: